Երևանում մարտի 5-ին կայացել է կանանց և աղջիկների սամբոյի ՀՀ առաջնություն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը և նշել, որ այդ առաջնությանը մասնակցում էին նաև արցախցի մարզիկները:
«Կանանց մրցապայքարում արցախցի մարզիկներից մրցանակային 1-ին տեղ է գրավել Սոսե Բալասանյանը (56կգ)՝ արժանանալով ոսկե մեդալի և դրամական պարգևի, 3-րդ տեղ` Գայանե Ազիզբեկյանը (52կգ): Աղջիկների մրցապայքարում 2-րդ տեղ են գրավել Ռուզաննա Բալասանյանը (44կգ) և Ժենյա Խաչատրյանը (60կգ), 3-րդ տեղ` Լիլիթ Եսայանը (56կգ)»,-ասել է Ի. Ազիզբեկյանը և ընդգծել, որ ինքը՝ որպես մարզիչ, գոհացուցիչ է համարում առաջնության արդյունքերը: