Մոսկվայում մեկնարկած շախմատի «Աերոֆլոտ Օփեն» ավանդական մրցաշարում այսօր կայացան առաջին տուրի պարտիաները:
Մեր գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը, որը ծնունդով Արցախից է, սեւ խաղաքարերով գեղեցիկ հաղթանակ տարավ ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի նկատմամբ եւ վաստակեց առաջին միավորը: Սպիտակները հանձնվեցին 34-րդ քայլում:
Հաղթանակով սկսեցին մրցաշարը նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արման Միքայելյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար Անդրես Գալյեգոյի եւ Գրիգորի Օպարինի նկատմամբ:
Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը եւ Հայկ Մարտիրոսյանն իրենց պարտիաներն ոչ-ոքի ավարտեցին, իսկ Շանթ Սարգսյանը՝ պարտվեց:
Փետրվարի 21.-ին տեղի կունենան 2-րդ տուրի հանդիպումները: Մեր շախմատիստների մրցակիցները հայտնի կդառնան վաղը առավոտյան: