▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արազ Օզբիլիսի պատասխանը ակումբի ղեկավարությանը երկար սպասեցնել չտվեց

vivaronews.am-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը իր դժգոհությունն է արտահայտել ակումբի ղեկավարությանը ՝ բաց թողնելով թիմի վերջին մարզումը:

Ինչպես հաղորդում է  hurriyet-ը, 26-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցել հունվարի 11-ի մարզմանը: Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը մտադիր է ազատվել թիմի 5 ֆուտբոլիստից, որոնց թվում է նաև Արազը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են «Կարաբյուկսպորը», «Սիվասպորը» և «Ադանասպորը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին