▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանն ընդունել է Տավուշի թեմի առաջնորդին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը:

Իմ երախտագիտությունը հայտնելով թեմակալ առաջնորդին պատերազմական ծանր այս ժամանակահատվածում Արցախում գտնվելու և իր աջակցությունը բերելու համար` ընդգծել եմ, որ պատմություն ընթացքում հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի և իշխանության կողքին, և, հատկապես, օրհասական պահերին միասին են հաղթահարել բոլոր դժվարությունները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին