Արցախի նախագահը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր հրավիրել եմ Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ:
Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ իմ խոսքում նշել եմ, որ մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած բոլոր ռեսուսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները և կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ:
Քննարկել ենք առկա ռազմաքաղաքական իրավիճակը և լիազոր մարմիններին տվել եմ կոնկրետ հանձնարարություններ: