Արաս Օզբիլիսը կարիերան կշարունակի Մոլդովայում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը այսօր պայմանագիր է կնքել Տիրասպոլի «Շերիֆի» հետ։ Այդ մասին հայտնում է մոլդովական ակումբի ֆեյսբուքյան էջը։Այսօր առավոտյան մեր ֆուտբոլիստը ծանոթացել է թիմի մարզչական շտաբի եւ ֆուտբոլիստների հետ, իսկ երեկոյան կանցկացնի իր առաջին մարզումը։ Ակումբն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելեկում:27-ամյա հայ ֆուտբոլիստի իրավունքները դեռեւս պատկանում են թուրքական «Բեշիկթաշին», որի հիմնական կազմում նա մեկուկես տարում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում։
Արաս Օզբիլիսը պայմանագիր է կնքել մոլդովական «Շերիֆի» հետ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet