▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարքցյանը ուներ 3 օգնական, Գալուստ Սահակյանը՝ 20. Արամ Մանուկյան

 

 

ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մինչ ելույթը սկսելն ասաց. «Մեր վիճակն իսկապես ծանր է, ու խիստ համարձակություն է պետք ուղիղ աչքերով նայել իրականությանը, այլ կերպ ստանդարտ լուծումները չեն օգնի մեզ», հաղորդում է «Ա1+»:

Նա նշել է , որ իր ելույթի համար վերցրել է միայն մեկ ոլորտ՝ շատ ուռճացված պետական ապարատը. «Մինչեւ 1998թ. եղել է շատ համեստ պետական ապարատ. եթե Բաբկեն Արարքցյանը ուներ երեք օգնական, ապա այսօր Գալուստ Սահակյանն ունի քսան ռեֆերենտ, օգնական: Երեք, իսկ որոշ տեղերում էլ երեքուկես անգամ ուռճացվել է պետական ապարատը: Այդ մարդկանց պահպանման ծախսերի ու աշխատավարձերի խնդիր է առաջ գալիս: Ամեն տարի 250 չինովնիկով ավելանում է մեր պետական ապարատը, նրանց թվի ավելացումն ավելի մեծ տեմպերով է լինում, քան նրանց կատարած գործառույթները»:

Նա ընդգծել է, որ ՀՀ-ն ունի 1100 հարկային տեսուչ, որոնք սպասարկում են 80 հազար կազմակերպության. «Համեմատենք Վրաստանի հետ, որտեղ տեսուչների նույն թիվը սպասարկում է 413 հազար կազմակերպության: Այսինքն, ՀՀ-ում Վրաստանի համեմատ հարկային սպասարկմանը չորս անգամ ավելի տեսուչ է նշանակված»:

Մանուկյանի տվյալներով՝ հինգ անգամ ավելացել է պաշտոնյաների անվտանգության վարչության աշխատողների՝ ախրանաների թիվը. «Իմ խնդիրը այն չէ, որ պետք է կրճատեք այդ մարդկանց, ես պետական մտածողության մարդ եմ եւ հասկանում եմ, որ այդպիսով կավելացնենք արտագաղթը: Ոչ դրամային, ոչ քանակային պակասում պետք չէ, մուտքերը ավելացնելու ճանապարհով պետք է գնալ: Այս մարդիկ կան, ուղղակի նրանց սպասարկողն ու կերակրողն է պակասում: Ի դեպ, 2014թ. Նոր տարվա շեմին առեւտրի ծախսերը կազմել են 221մլրդ դրամ, 2015թ. 178 մլրդ, այսինքն՝ 18 տոկոսով մանրածախ առետուրը պակասել է: Այս տարի ամեն ամիս չորս տոկոսով պակասում է մանրածախ առեւտուրը, իսկ 22  ամսվա ընթացում միայն նվազում ենք արձանագրել մանրածախը: Սա է մեր ու ձեր առջեւ կանգնած մարտահրավերը, եթե այս խնդիրը չլուծվեց, որեւէ խնդիր չի լուծվի: Եվ վերջում, Պոզների հաղորդումից մի հետաքրքիր միտք, իհարկե սա ՌԴ-ին է վերաբերում, սակայն նաեւ մեզ կվերաբերի՝ ստեղծված իրավիճակից երկու ելք կա՝ ռեալիստական ու ֆանտաստիկ, եթե ընտրենք ռեալիստականը, ապա մեզ կփրկեն այլմոլորակայինները, իսկ ֆանտաստիկի դեպքում՝ մենք մեզ կփրկենք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին