▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արարատցեմենտ»-ում աշխատանքից ազատում են քաղաքական հայացքների համար. Ռուստամ Բաքոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցների ահազանգն այն մասին, որ իրենց աշախատանքից ազատում են քաղաքական հայացքների համար:

Բաքոյանը կարդաց նրանց նամակն` ուղղված ՀՀ վարչապետին. «Մեզ աշխատանքից ազատել են աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ, բայց մենք վստահ ենք և պնդում ենք, որ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտն ընդամենը նրանց քողարկված պլանի մի մասն է: Մեզ ազատում են մեր քաղաքական և քաղաքացիական ակտիվ և պահանջատեր քաղաքացի լինելու պատճառով»,- գրել են քաղաքացիները:

Ի պատասխան՝ Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց. «Օրեր առաջ ընդունվեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որտեղ Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնին լիազորություն վերապահեցինք արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացնել վերհսկողություն և ուսումնասիրություն նրանց աշխատանքային իրավունքների խախտման դեպքում: Ուստի, քաղաքացիներն իրենց դիմումով կարող են ահազանգել, որի հիման վրա տեսչական մարմինը կարող է ուսումնասիրություն կատարել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին