«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբորը՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ երեկ կիրառվել է կարգապահական տույժ և նրան 5 օրով տեղափոխել են պատժախուց:
Արարատ Խանդոյանը իր պաշտպան Արա Ղարագյոզյանի միջոցով հայտարարություն է տարածել, որում նաև գրել է, որ այդ պատժախուց տանելով հաշվի չեն առել իր առողջական վատ վիճակը: Արցախյան պատերազմի տարիներին նա բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել:
Պատժախուցը գտնվում է նկուղային հարկում՝ ցուրտ և խոնավ, որի պատուհանի ապակին կոտրված է, ցուրտը ներթափանցում է խուց:
Նման ձևով ռեժիմը ցանկանում է ճնշում գործադրել ինչպես իմ, այնպես էլ իմ եղբոր' քաղբանտարկյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ: Սա ևս հիմք է տալիս ենթադրելու, որ մենք ենթարկվում ենք քաղաքական հետապնդման և մեր կալանավորումը քաղաքական որոշում է, հայտարարել է Արարատ Խանդոյանը»,–գրում է թերթը։