▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արարատ-թոնիր-լավաշ» անունով թոնրատուն` Դիարբեքիրում

2018 թ. հունվարի 20-ին Թուրքիայում պատմության մեջ առաջին անգամ Դիարբեքիրում լավաշի փուռ է բացվել։ «Արարատ-թոնիր-լավաշ» թոնրատունը բացվել է Տիգրանակերտում ապրող հայերի, մեծամասամբ` այստեղի սասունահայերի մասնակցությամբ:

Փուռը բացած սասունահայն Էրհան Յամանն է: Հատկանշականն այն է, որ նա թոնրատունը բացելուց առաջ եկել էր Հայաստան` հասկանալու համար, թե ինչ սարքավորումներ են անհրաժեշտ այդ ամենի համար, ապա մի մասը ձեռք էր բերել հենց Հայաստանից: Երբ փուռը պատրաստ է եղել, Հայաստանից 3 վարպետ է տեղափոխել, ովքեր նրան ու իր եղբայրներին սովորեցրել են` ինչպես լավաշ թխել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին