«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև իշխանության նախընտրական ցուցակն էական փոփոխություններ չի կրել 18 թվի համեմատ, սակայն եթե ՔՊ-ն վերարտադրվի, պաշտոնները բաշխելիս կտրուկ փոփոխություններ կլինեն։ Օրինակ, չնայած Արարատ Միրզոյանը ցուցակում երկրորդն է, սակայն Փաշինյանը հակված չէ նրան նորից ԱԺ նախագահ դարձնել, կարծում է, որ նա պասիվ է եղել և վարչապետի ու թիմի շահերը չի պաշտպանել։ Միրզոյանը կարող է որեւէ երկրում դեսպան նշանակվել։ Նույն դժգոհությունները կան նաև Տիգրան Ավինյանից։ Վերջիններս ոչ միայն թիմի կողքին չեն եղել դժվար պահերին, այլև «խաղեր են տվել» ընդդիմության հետ։ ՔՊ ցուցակի անակնկալներից են նաև գեներալ Գագիկ Մելքոնյանը, դերասան Գնել Սանոսյանը, մի քանի կուսակցություններ փոխած Վիգեն Խաչատրյանը, նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաև նախկին նախարար Հակոբ Արշակյանը, ով հեռացվեց լրագրողին ծեծելու պատճառով, և Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը, որը փոխգնդապետի հայտնի ծեծից հետո ազատվեց պաշտոնից։ Գործող պատգամավորներից ցուցակ չեն ընդգրկվել ԱԺ խոսնակի հովանավորյալ Աննա Կարապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Արտակ Մանուկյանը և այլք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |
Արարատ Միրզոյանը դեսպան կգնա․ ու՞մ է տեսնում Փաշինյանը ԱԺ նախագահի պաշտոնում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet