▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց շպարի, առանց գրիմի կյանքն ապրել

 

Ժամանակը գոյություն ունի մարդու և կյանքի համար…Մտնելով կյանք բացում ես դուռը մտնելով այդ դռնից, քեզ ուղեկցում են մարդիկ, որոնք նաև աստիճանաբար անփոխարինելի են դառնում, հարազատ կամ թողնում լավ, բարի, հետաքրքիր հիշողություններ: Խուսափելով նման մարդկանց ձեր ներքին աշխարհին, ձեր ճախրանքին մասնակցելու, ձեր անփոխարինելի զրուցակիցը, ուղեկիցը լինելուց, դուք գուցե ակամա նաև զրկվում եք այն ծիածանագույն թևերից, գույներից, երազներից, երջանկությունից, որոնք կդառնային համանվագ, տիեզերական, բնության նման մի կատարյալ ներդաշնակություն ձեզ համար, ձեզանում, ձեզանով…Թեկուզ մեկ տարով, թեկուզ մեկ ամսով, թեկուզ մեկ օրով….Օր կա մի ողջ կյանք արժի, որը պետք է ապրել,զգալ ու վայելել…Այդ պահերին է, որ տեսնում ես և ընկալում ու հասկանում տեսածդ: Զգում դիմացինիդ հոգին ու ներաշխարհը և փորձում ընթերցել հետաքրքիր գրքի նման, էջ առ էջ, տող առ տող>>…Վայելել այդ հաճույքը, վայելել երջանկության ողջ խորհրդավորությունը:
Խեղդելով ծիլեր տված զգացմունքները, դու ակամա <<ոչնչացնում ես>> Տիեզերքն ու Բնությունը, ոչնչացնում այն խորը զգացումները, բուռն հույզերն ու հզոր կրքերն ու մարդուն երջանկացնող այն պահերը, որը գուցե տրվում է ընդամենը մեկ անգամ կյանքում…
Մինչդեռ երևի դա գուցե առաքելություն էր, որը պետք էր վայելել մարդկային կարճատև կյանքի պես` գեղեցիկ, անվերջանալի ու հավերժական…Ապրելով սիրո ու զգացմունքի, պարտքի գիտակցության, հոգու և մարմնի ներքին հակասության, նաև միասնության որոգայթներում, սարսուռներում, մարդու, կյանքի, բնության պես կատարյալ ու գեղեցիկ…
Ինչ իմանաս?: Գուցե կորցնելով այդ պահը, կորցնում ես կյանքը, կորցնում երազանքներդ, կորցնում երջանկությունդ…Մինչդեռ երջանիկներից երջանիկը կհամարվեն նրանք, ովքեր կկարողանան իրենց գեղեցիկ երազանքների գեթ մի մասն իրականացնել: Թեկուզ կարճ ժամանակով, բայց ճախրել , վայելել ապրելու բերկրանքը` հրաշքների հրաշքը…
Կյանքում նաև շատ կարևոր է լինել հուզված զգացմունքներից, սիրել, հուսալ, տառապել, ապրել…Այո’, ապրել…Ապրել կյանքն այնպես ինչպես որ կա…Առանց շպարի, առանց գրիմի, վայրենի գեղեցկությամբ…

Ժամանակը գոյություն ունի մարդու և կյանքի համար…Մտնելով կյանք բացում ես դուռը մտնելով այդ դռնից, քեզ ուղեկցում են մարդիկ, որոնք նաև աստիճանաբար անփոխարինելի են դառնում, հարազատ կամ թողնում լավ, բարի, հետաքրքիր հիշողություններ: Խուսափելով նման մարդկանց ձեր ներքին աշխարհին, ձեր ճախրանքին մասնակցելու, ձեր անփոխարինելի զրուցակիցը, ուղեկիցը լինելուց, դուք գուցե ակամա նաև զրկվում եք այն ծիածանագույն թևերից, գույներից, երազներից, երջանկությունից, որոնք կդառնային համանվագ, տիեզերական, բնության նման մի կատարյալ ներդաշնակություն ձեզ համար, ձեզանում, ձեզանով…Թեկուզ մեկ տարով, թեկուզ մեկ ամսով, թեկուզ մեկ օրով….

Օր կա մի ողջ կյանք արժի, որը պետք է ապրել,զգալ ու վայելել…Այդ պահերին է, որ տեսնում ես և ընկալում ու հասկանում տեսածդ: Զգում դիմացինիդ հոգին ու ներաշխարհը և փորձում ընթերցել հետաքրքիր գրքի նման, էջ առ էջ, տող առ տող…Վայելել այդ հաճույքը, վայելել երջանկության ողջ խորհրդավորությունը: Խեղդելով ծիլեր տված զգացմունքները, դու ակամա ոչնչացնում ես Տիեզերքն ու Բնությունը, ոչնչացնում այն խորը զգացումները, բուռն հույզերն ու հզոր կրքերն ու մարդուն երջանկացնող այն պահերը, որը գուցե տրվում է ընդամենը մեկ անգամ կյանքում…Մինչդեռ երևի դա գուցե առաքելություն էր, որը պետք էր վայելել մարդկային կարճատև կյանքի պես` գեղեցիկ, անվերջանալի ու հավերժական…

Ապրելով սիրո ու զգացմունքի, պարտքի գիտակցության, հոգու և մարմնի ներքին հակասության, նաև միասնության որոգայթներում, սարսուռներում, մարդու, կյանքի, բնության պես կատարյալ ու գեղեցիկ…Ի՞նչ իմանաս: Գուցե կորցնելով այդ պահը, կորցնում ես կյանքը, կորցնում երազանքներդ, կորցնում երջանկությունդ…Մինչդեռ երջանիկներից երջանիկը կհամարվեն նրանք, ովքեր կկարողանան իրենց գեղեցիկ երազանքների գեթ մի մասն իրականացնել: Թեկուզ կարճ ժամանակով, բայց ճախրել, վայելել ապրելու բերկրանքը` հրաշքների հրաշքը…Կյանքում նաև շատ կարևոր է լինել հուզված զգացմունքներից, սիրել, հուսալ, տառապել, ապրել…Այո’, ապրել…Ապրել կյանքն այնպես ինչպես որ կա…Առանց շպարի, առանց գրիմի, վայրենի գեղեցկությամբ…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին