ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով սահմանադրական փոփոխությունների միակ պատճառը իշխանության պահպանումն է, իսկ մնացածը բլեֆ է:
Asekose.am-ի հարցին, թե իշխանությունը բազում փաստարկներ է բերում, համաձայն որոնց՝ նոր Սահմանադրությունը շատ բան է փոխելու, ավելին, անգամ ժողովուրդն այլևս ԱԺ-ում չի տեսնելու օլիգարխների, հնարավո՞ր է նման բան, Արամ Մանուկյանը պատասխանեց.
«Չեմ հավատում, բացառվում է: Առանց անգրագետների, քրեական տարրերի նրանք չեն կարող: Ախր, ո՞նց կարող են թույլ տալ խորհրդարանական ընտրություններ, երբ բոլորը գրագետ են, մտավորական.դա գործող նախագահի վերջը կարող է լինել»:
Անի Կարապետյան