▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Վարդևանյանն ու Արևիկ Ուդումյանը նշանվել են

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել իրավաբան Արամ Վարդևանյանի և հաղորդավարուհի, պրոդյուսեր  Արևիկ Ուդումյանի նշանդրեքի արարողությունը: 

Ի դեպ, սիրելիի հասցեին Արևիկ Ուդումյանը միշտ շռայլ է եղել իր գնահատականներում. օրինակ` արձագանքելով իր ծննդյան օրը Արամ Վարդևանյանի կողմից արված անակնկալին` Արևիկը գրել էր. «Արամ Վարդեվանյան,  դու ունիկալ մարդ ես, եզակի ես, ուշադիր, ջերմ ու միշտ ինձ հետաքրքիր»

Իր սիրո խոստովանություններում շռայլ է նաև Արամը, ով, կարծես, նաև աչքի է ընկնում ռոմանտիզմով: Սրանում կարել է համոզվել` հիշելով Արամի խոսքը Արևիկի մասին` «Պատահականություն չեմ կարող համարել այն հանգամանքը, որ իմ հոգում կա լույս, որը ԱՐԵՎԻ ՊԵՍ ԱՆՄԱՐ Է, ուստի իմ պարտավորությունն է ապահովել ՔՈ ՄԻՇՏ ՈՒՐԱԽ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ պարտադիր հանգամանքը»:

Նշենք, որ Արամ Վարդևանյանը Սահմանադրական Դատարանի նախագահի խորհրդականն է: 

Asekose.am-ը շնորհավորում է զույգին և ցանկանում սեր և երջանկություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին