«Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր դաշինքի համաժողովից հետո հաստատել է Սյունիքում առաջադրվելու մասին լուրը: «Կարծում եմ՝ Սյունիքը այն տեղն է, որտեղ ես ասելիք ունեմ:
Ես եմ վերագործարկել Ագարակի պղնձի գործարանը, Քաջարանի գործարանում ֆերոմոլիբդենի ստացման վառարանները տեղադրվել են իմ անձնական մասնակցությամբ ու աջակցությամբ»,-ասել է նա: