▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Մանուկյանին փորձել են բերման ենթարկել

Մեկնարկել է «Չեք անցկացնի» նախաձեռնության բողոքի երթը: Ազգային ժողովի շենքի մոտ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ պատրաստվում են պիկետ անցկացնել եւ ոչ ասել սահմանադրական փոփոխություններին։

Ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին մոտ մեկ տասնյակի հասնող քաղաքացիների։ Բերման էին փորձում ենթարկել նաեւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին:

Լրագրողները փորձեցին պարզել, թե ինչո՞ւ էին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին էլ բերման ենթարկում, արդյոք չգիտեի՞ն, որ պատգամավորն անձեռնմխելի է, Երևանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանները պարտավոր չեն բոլոր պատգամավորներին դեմքով ճանաչել, նրանց վրա տարբերակիչ նշան չի եղել, որ պատգամավոր են»։

«Պատգամավորին բերման են ենթարկում, ես հայտարարություն եմ ուզում անել»,-ԱԺ նիստի ժամանակ բղավում էր ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, սակայն նրան այդպես էլ խոսքի իրավունք չտրվեց:

Տեսանյութը՝ armlur.am

Քիչ առաջ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ելույթ ունեցավ ԱԺ դիմաց տեղի ունեցող «Ոչ»-ի ակցիայի ժամանակ եւ խորհուրդ տվեց չզարմանալ՝ նկատի ունենալով, այն, որ իրեն քիչ առաջ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել. «Մեր ոստիկաններն այսպես են աշխատում։ Լավ կլիներ, որ նրանք այսպես պաշտպանեին սահմանը, այլ ոչ թե ժողովրդի դեմ պայքարեին»։ Ի պատասխան Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վանկարկեց. «Հարգելիս, մենք սահման գնացել ենք, գնում ենք, ու եթե պետք լինի, էլի կգնանք, դուք գնացեք»։
Լրագրողները փորձեցին պարզել, թե ինչպես էր պատահել, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին էլ էին բերման ենթարկում, արդյոք չգիտե՞ն, որ պատգամավորն անձեռնմխելի է, թե՞ չեն ճանաչում, Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանները պարտավոր չեն բոլոր պատգամավորներին դեմքով ճանաչել, նրանց վրա տարբերակիչ նշան չի եղել, որ պատգամավոր են»։ Հարցին՝ արդյոք ծառայողական քննություն կլինի՞ այդ ոստիկանների նկատմամբ, Օսիպյանը պատասխանեց՝ «ոչ»։
Պատգամավորին բերման են ենթարկում, ես հայտարարություն եմ ուզում անել ԱԺ նիստի ժամանակ բղավում էր ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, սակայն նրան այդպես էլ խոսքի իրավունք չտրվեց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին