▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջինը հայրս էր զանգում ու շնորհավորում, 37-ում ուղեղս ծակեց այն փաստը, որ դա էլ երբեք չի լինի...Նազենի Հովհաննիսյան

 

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր՝ հուլիսի 18-ին, նշում է իր ծննդյան տարեդարձը: Հաղորդավարուհին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել այդ առիթով և դրան կից գրել.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«36 տարի հուլիսի 18- ին` ծննդյանս օրը, առաջինը Հայրս էր զանգում ու շնորհավորում ինձ, միշտ, մի ամբողջ կյանք: 37-ում ուղեղս ծակեց այն փաստը, որ դա էլ երբեք չի լինի..., բայց ես ժպտում եմ, ես ժպտում եմ իմ Հայրիկին, որն ինձ պարգևել է բացարձակ երջանկություն ու ես ամենաբախտավորն եմ եղել և օրհնյալ` ունենալու նման Հայր...

և ես ժպտում եմ ՆՐԱՆ, որտեղ էլ, որ լինի... ես ժպտում եմ ՄԱՅՐԻԿԻՍ, որի անսահման սերն ու նվիրումն ինձ տվել են երջանկություն ու ՍԵՐ, Մայրս, որն ուներ ծով համբերություն ու ինձ իր կաթի հետ սնել է հայոց լեզվի ու մարդկանց նկատմամբ անվերապահ սիրով) ... ես ժպտում եմ քույրերիս` իմ ԱՄՈՒՐ ու անսասան սյուներին, առանց որոնց ես ուղղակի չկամ, ժպտում եմ իմ թանկագին ընկերուհուն, ընկերներիս, ժպտում եմ շատ ու սրտանց ինձ անծանոթ, բայց և հարազատ մարդկանց, որոնց հետ կապում է մեր լեզուն , Հավատքն ու հողը, որը մեզ սնել է: Ժպտում եմ ինձ չսիրողներին, որովհետև նրանց սեր ու ժպիտ ավելի է պետք, քան յուրայիններին: 
Ժպտում եմ իմ ճանապարհին բարի խոսքով այդքան հաճախ օգնած մարդկանց, որոնք նույնիսկ չեն էլ կասկածում թե որքան կարևոր էին... Ժպտում եմ ուսանողներիս` մեկը մյուսից տարբեր ու լեցուն, ժպտում եմ իմ պաշտելի Երևանին, որն այդքան հաճախ դառնում է արցունքների ու հիասթափությունների պատճառ, բայց առանց որի չի լինում ապրել... ես ժպտում եմ, որովհետև կուզեի, որ Ծնողներս տեսնեին ժպիտս միայն... Ես չգիտեմ ինչու են ծնվում մարդիկ, երևի, որ ամեն լուսաբացի հետ փառք տան Աստծուն, ու ամեն մայրամուտին նայեն` սիրահարված կյանքին... Տարիները թվեր են ընդամենը..., իսկ կյանքը անհավանական մի գեղեցկություն` սիրելի մարդկանց ուժով ու սրտով լեցուն... մնացածն անակարևոր է ու անցողիկ... Դժբախտությունն էլ մարդու համար է..., բայց ես կժպտամ երջանկությանը...
Ես ժպտում եմ իմ սիրելիներին»

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին