Սեռական առաջին փորձն անկասկած մեծ իրադարձություն է յուրաքանչյուր մարդու համար, որը հիշվելու է ամբողջ կյանքում: Որոշ երիտասարդներ, որոնք դեռ սեռական կյանքում անփորձ են, կարծրատիպային պատկերացումներ ունեն առաջին անգամի մասին: Նրանց գերակշռող մեծամասնությունը մտածում է, որ առաջին սեքսուալ մերձեցումը պատճառում է անկրկնելի հաճույք: Բայց որպեսզի ձեր առաջին սեռական փորձը չդառնա ամբողջ կյանքում հիշվող վատ տպավորություն, թե բարոյական և թե ֆիզիկական առումով, անհրաժեշտ է պատրաստ լինել առաջին փորձին:
Երբ…
Ինչպես իմանալ արդյոք ձեր սեռական առաջին մերձեցման ժամանակն է, թե ոչ…Առաջին հերթին ժամանակը որոշվում է սիրո առկայությամբ: Առաջին սեքսն անպայման պետք է լինի երկու կողմի համաձայնությամբ ու ցանկությամբ:
Որտեղ…
Որտեղ պետք է լինի առաջին սեռական մերձեցումը, եթե աղջիկն ու տղան դեռևս իրար հետ չեն ապրում: Բացառեք մեքենայում կամ բնության գրկում սեքսը… Ընտրեք այնպիսի վայր, որտեղ կլինի մեծ անկողին և անպայման ցնցուղ ընդունելու հնարավորություն: Ցանկալի է առաջին սեռական մերձեցումից և առաջ, և հետո ցնցուղ ընդունել: Մինչ մերձեցումը միասին ցնցուղ ընդունելը կօգնի մեկմեկու ավելի լավ ճանաչել: Ի վերջո ջուրը նաև հանգստացնող և նյարդերը թուլացնող ազդեցություն ունի:
Առաջին անգամը ցավոտ է…
Ամենատարածված վախը, որն ամենից հաճախ է աղջկան կանգնեցնում է առաջին սեռական ակտից առաջ, այն մտայնությունն է, որ առաջին մերձեցումը ցավոտ է: Գրեթե բոլորին հետաքրքրում է այն հարցը` արդյոք հնարավո՞ր է խուսափել այս ցավից: Պետք է հաշվի առնել, որ ցավը շրջանցելը մեծամասամբ կախված է հենց աղջկանից` նրա հոգեբանական և ֆիզիոլոգիական պահվածքից: Ցավն առաջանում է կուսաթաղանթի պատռվածքի հետևանքով, եթե օրինակ աղջիկը ակտի ժամանակ չափազանց լարված է պահում իր մկանները, որի պատճառով էլ առաջանում են ցավեր: Պետք է թուլացնել մկանները` տղամարդու սեռական օրգանի մուտքը հնարավորինս հեշտացնելու համար:
Ցավը մեղմացնելու համար երկու` իրարից բոլորովին տարբեր ճանապարհ կա.
Առաջին դեպքում ենթադրվում է, որ տղամարդն իր առնանդամը պետք է հնարավորինս արագ ու կտրուկ մտցնի աղջկա սեռական օրգանի մեջ, դա նշանակում է, որ երկար տանջվելու կարիք չի լինի. ցավը կտրուկ կառաջանա և արագ կանհետանա: Բայց այստեղ կարևոր է, որ զուգընկերն ուժի և կտրուկության հետ միասին նաև կարողանա լինել քնքուշ և հոգատար: Շարժումները չպետք է լինեն կոպիտ` ավելորդ ցավ պատճառող:
Երկրորդ դեպքում խորհուրդ է տրվում գործել հնարավորինս դանդաղ, անշտապ: Այս դեպքում աղջիկը պետք է կարողանա վերահսկել իր մկաններն ու ընթացքում զուգընկերոջը պատմել իր զգացածի մասին, այսպես երկու կողմն էլ կկարողանա վերահսկել իրավիճակը` առանց ավելորդ ցավերի և տհաճ զգացողությունների:
Ի դեպ, կարելի է նաև զուգակցել այս երկու ճանապարհները` փորձել սկզբում դանդաղ, այնուհետ` կտրուկ տարբերակը:
Առաջին սեռական մերձեցման ժամանակ տհաճ զգացողություններից խուսափելու հարցում կարևոր է նաև դիրքը: Սա ինդիվիդուալ հարց է, բայց սովորաբար առաջնությունը տրվում է ավանդական դիրքին` տղամարդը վերևից:
Հաշվի առեք նաև, որ աղջիկը կարող է թեթև արյունահոսություն ունենալ, որն առաջանում է կուսաթաղանթի պատռվելու արդյունքում: Շատ քիչ աղջիկների մոտ է, որ թաղանթը պատռվելու հետևանքով արյուն չի առաջանում: Հնարավոր է նաև, որ արյունը հայտնվի երկրորդ մերձեցման ժամանակ: Պատրաստ եղեք այս ամենին: Կարևոր նախազգուշացում. առաջին սեռական ակտից հետո մի քանի օրյա դադար է անհրաժեշտ, ցանկալի է 3-5 օր, ինչը թույլ կտա, որ կնոջ սեռական օրգանում առաջացած վնասվածքները լավանան:
Աղջկա առաջին անգամի մասին պետք է անհրաժեշտ տեղեկատվություն իմանան ոչ միայն աղջիկները, այլև տղամարդիկ, որոնք պիտի օգնեն, որ իրենց զուգընկերուհու համար սեռական առաջին փորձը դառնա ամբողջ կյանքում հիշվող հաճելի ու անկրկնելի զգացողություն: