▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին նախագահն ու քառյակը, Քոչարյանն ու քառյակը... հոգնեցինք արդեն

Առաջին նախագահն ու քառյակը, Քոչարյանն ու քառյակը, Քառյակն ու էլի քառյակը: Հոգնեցինք, ձանձրացրիք արդեք: Ինձ համար զարմանալի ու անհասկանալի է, թե ինչո՞ւ է հանրապետության ողջ քաղաքական միտքը, «պատիվն ու խիղճը», ողջ քաղաքական կյանքը, հասարակական ողջ երևույթները և նույնիսկ երկրի ապագան կապվում նախորդ նախագահների անվան հետ...

Ինչ է այլ մարդիկ, այլ գործիչներ, այլ տաղանդներ, այլ նվիրյալներ չկա՞ն...
Եթե այդպես է ապա ցավում եմ և երկրի, և ժողովրդի համար…
Մինչդեռ ես համոզված եմ, որ կան նման մարդիկ, կան երիտասարդ, գրագետ, ներկայանալի, զարգացած գործարարներ, պետական-քաղաքական-հասարակական գործիչներ, խոստումնալից կադրեր: Հերիք է հույսը կրկին անցյալի հետ կապել, կարևորը ներկան է, ապագան: Անցյալն անցյալ է, նոր խնդիրները նոր մարդիկ պետք է լուծեն: Ու պետք չի ինչ-որ կվարտետներով երաժշտություն նվագել, մենք հասկանում ենք թե այդ կվարտետի, այդ քառյակի նվագակցությամբ ինչ դուետ է հնչում…

Շատ անհամաչափ և տարբեր տոնայնության զուգերգ է:Նույնիսկ անճաշակ, անհամատեղելի ու կասկածելի… Երբ տգեղ թրթուրը փոխակերպվում է գեղեցիկ թիթեռնիկի` շատ հետաքրքիր է, իսկ հակառակ պրոցեսը պարոնայք քաղաքական գործիչներ, «ազնվագույն» պայքարողներ, ակտիվիստներ` զզվելի է: Անչափ զզվելի:

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին