▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին նախագահը զարթոնքի նախագահն է

Վերանվանել ՀՀՇ-ն և միանալ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Հայ ազգային կոնգրես կուսակցությանը, սովորական քայլ չէր: Այն իր մեջ պարունակում է դառը հիշողություն, որին տրվելու փոխարեն, առաջ նայել էր պետք, համարձակություն ու վճռականություն՝ խոստովանելու սխալներն ու էլի առաջ գնալու, իմաստություն, որ հիմնված է սխալներից դասեր առնելու վրա ու նորից առաջ գնալու, նոր արյուն ներարկելու, հանձինս երիտասարդների, ու էլի առաջ գնալու ու շարունակելու այն պայքարը, որ սկսել էր ՀԱԿ-ը: 
Առաջին նախագահը Հայոց Համազգային Շարժում կուսակցության արտահերթ 18-րդ համագումարը պատմական դարձրեց, դա միաժամանակ ցավոտ խոստովանության քավարան էր, ուր ինքը բարձրաձայնում էր մեղքերը, երբ սովորական մահկանացուն կարող է ընդվզել՝ մի՞թե դա մեղք է:  «Չէ՞ր առաջացել ՀՀՇ-ի անվան նկատմամբ ալերգիա, իհա՛րկե առաջացել էր, չէ՞ք հիշում դա, մինչև 2007 թիվը: Շատ բնական է: Իշխանություն ենք եղել, մեր ժողովուրդը դժվարություններ է ունեցել այդ տարիներին: Նրա համար կարևոր չէ` դու հաղթանակներ ես տարել, Ղարաբաղ ես ազատագրել, դա ոչինչ, դա քո պարտքն էր, պիտի անեիր, բայց որ մեր հացը կտրել ես, ուրեմն ես քո նկատմամբ տենց զզվանք ունեմ: Զզվում է, շատ բնական է, ես էլ կզզվեի»: Հացը կտրել ես: Թեկուզ ճակատի համար, բայց հացը կտրել ես: Ինչքան խոր կարելի է հասկանալ ժողովրդին՝ նման արտահայտություն անելու համար: Ժողովրդի կաշվի մեջ մտնել՝ նրան ոսկերչական ճշգրտությամբ բնորոշելու համար: Այո, ժողովուրդը չի ներում, երբ իր հացին են կպնում… Սա նաև հուշում է գործող նախագահին, թե ինչու ժողովուրդը ձայն չտվեց իշխանությանը…  Տեր Պետրոսյանի անկեղծությունը հասնում է իր գագաթնակետին, ՀԱԿ –ի նախորդած շրջանը նա համարում է.  «ՀՀՇ պատմության ամենախայտառակ շրջանը», քանի որ այդ շրջանում կուսակցությունը մասնակցում էր ընտրություններին և ունենում էր «խայտառակագույն արդյունքներ»: Տեր-Պետրոսյանը նույնիսկ նշեց, որ այդ շրջանում ՀՀՇ-ն վերածվել էր «գեղական կլուբի»: Այդ գնահատականն անգամ իշխանությունը չէր տա: Բայց Առաջին նախագահը իրեն քննադատողների, խարազանողների ձեռքից առել է բոլոր զենքերը, և ինքն է շամփրում: Նման դեպքում ուզում ես ասել՝ այդքան խիստ մի եղիր, չէ որ բոլոր կուսակցություններն էլ նման շրջաններ ունեցել են: Ունեցել ու չեն ընդունել: Ունեն ու չեն ընդունում:  ՀՀՇ-ն վերանվանելով ՀԱԿ, Առաջին նախագահը նոր բացահայտում է անում: Փաստորեն նա քաղաքացիական, իրավատեր ու պահանջատեր հասարակություն ստեղծելու իր հինգ տարվա ջանքերը բարձր է գնահատում անգամ պատերազմը հաղթելու, Անկախություն կերտելու շրջանից: Բարձր է գնահատում, որովհետև վերջիններս իրողություն են արդեն: Սա վկայում է, թե Լևոն Տեր Պետրոսյանը ինչքան է կարևորել քաղաքացիական հասարակություն ձևավորելու անհրաժեշտությունն ու այն պայքարը, որ օրնիբուն մղել է… Դա էլ իր հերթին խոսուն վկայություն  է, որ դա Առաջին նախագահի ամենախոցելի կետն է և խաղալ այդ կետի վրա, վերքի հետ խաղալ է նշանակում… Առաջին նախագահը զարթոնքի նախագահն է, ձմեռվա մեջ հանրությանը գարուն ընծայած նախագահն է, Ազատության հրապարակը նվաճած նախագահն է, և նա ՀՀՇ-ն վերանվանելով ՀԱԿ-ի, տվեց այն պատասխանը, որը նշանակում է՝  ես տեր եմ իմ ժողովրդին… Բայց տեր եմ խոհեմաբար, սառը կշռադատությամբ և ինձ համար կարևոր չէ, թե ով է ուղղորդում ժողովրդին, կարևորը՝ նրանց վերջին հանգրվանին հասցնելն է: Կարևորը՝ պահպանելն է այն ծաղիկները, որ ինքը աճեցրել է…

Հասմիկ Բաբաջանյանի գրառումը

Աղբյուրը` avetis-payqar.blogspot.com

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին