▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին հայացքից չես էլ զգում բառերի նողկալիությունը...

Մարդ սխալմամբ անգամ Հ1 ալիք պիտի չմիացնի: Երէկ մի պահ միացրեցի ու էն պահին, որ դերասաններից մէկը, բնականաբար Հրանտ Թոխատեանը, ասում է. Ղրիմը Ուկրաինայից բաժանուեց, իսկ մենք որոշեցինք միանալ Ռուսաստանին:

Ու էնպէս համոզիչ, մտերմիկ ձեւով, առաջին հայացքից չես էլ զգում բառերի նողկալիութիւնը, բայց դէ պրոպագանդա է, մարդը անում է (փողին մուննաթ) ու,ի դէպ, նաեւ համոզումով: Էս ռուսական կրթութեամբ ստրուկները քանի կան, վտանգը մեծ է:

Հ1-ը ամբողջովին դրանով է լցուած, յիշենք, որ Ռուբէն Ջաղինեանը աշխատակիցներին արգելել էր հայերէն խօսել, մի անգամ ասուեց ու մոռացուեց գնաց:

Ինչո՞ւ մոռացուեց, քանի որ ով ռուսախօս չի, արդէն հանել է աշխատանքից:

 

Շաղիկ Գևորգյան 

Բեյրութ

 

Տեքստը դասական ուղղագրությամբ է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին