▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջին անգամ եմ նման բան լսում և զարմացած եմ». ըմբիշ Մալխաս Ամոյանն արձագանքում է նախարարին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ համապատասխան նիստում խոսելով Հայաստանից հեռացած մարզիկների մասին, անդրադարձել էր նաև ըմբիշ Մալխաս Ամոյանին:

Նա մասնավորապես նշել էր. «Օրինակ իրեն առաջարկում էին ավելի բարձր կարգով գումարներ արտասահմանում, որ իրենց դրոշի տակ հանդես գար, բայց նա չգնաց, մնաց այստեղ ու չեմպիոն դարձավ: Հրավիրեք Մալխասին, եթե չեք հավատում: Նա գնում էր, պարոն Գիլոյանը (փոխնախարար Կարեն Գիլոյան-խմբ), մենք իր հետ զրուցեցինք և նա որոշում կայացրեց ու չգնաց»:

Նախարարի այս հայտարարությունների շուրջ զրուցեցինք ըմբիշ Մալխաս Ամոյանի հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել: «Ասեմ, որ ինձ իսկապես առաջարկ եղել է Բուլղարիայի դրոշի ներքո հանդես գալ, չեմ գնացել և դա ինձ ոչ մեկ չի համոզել: Ես ինքս իմ կամքով եմ որոշել մնալ և այստեղից մասնակցել մրցումների»:

Դիտարկմանը՝ այսինքն Ձեզ ո՛չ Կարեն Գիլոյանը, ո՛չ նախարարը չեն համոզել մնալ և հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, նա նշեց. «Մի քանի հանգամանքների պատճառով է այնպես ստացվել, որ որոշել եմ մասնակցել Հայաստանի դրոշի ներք: Սակայն ինձ որևէ մեկը չի համոզել: Ես Կարեն Գիլոյանի հետ այդ թեմայով խոսել եմ, սակայն մնալու կամ համոզելու մասին որևէ խոսակցություն չի եղել: Առաջին անգամ եմ նման բան լսում և զարմացած եմ»:

Մանրամասները` թերթի համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին