Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է հանդես գալ նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է ձևավորել մասնագիտական-պրոֆեսիոնալ հարթակ՝ երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում է գործընթաց սկսել համահայկական ուղեղային կենտրոն ստեղծելու ուղղությամբ, որը պետք է ներգրավի քաղաքական գործընթացներին չմասնակցող արհեստավարժ, փորձառու և համակարգային գիտելիքներ ունեցող անձանց:Չնայած այն հանգամանքին, որ այս պահին կենտրոնի նախապատրաստական աշխատանքները տարվում են ոչ հրապարակային, մեզ հայտնի դարձավ, որ այս նախաձեռնության հիմքում դրվելու է «ապագայի կոնցեպտը», ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել պրոֆեսիոնալ-փորձագիտական հանրույթում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում քաղաքականություն վերադառնալու մասին է հայտարարելու ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, և նշյալ նախաձեռնության նպատակը նրա վերադարձի համար քաղաքական հենարան ապահովելն է։ Թերթի տեղեկություններով, կենտրոնի ստեղծման մասին Ղազինյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում