Օրերս մի քանի լրատվամիջոցներ տիրաժավորել էին, ակնհայտորեն ալկոհոլային ազդեցության տակ գտնվող, մի մարդու խոսքեր, որը մեղադրում էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցներին իր նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Թեպետև կարծում ենք` չկապակցված ու անտրամաբանական այդ սուտը տեսած մարդիկ չեն էլ կարողհավատալ Ուրիխանյանի կամ իր կողմնակիցների նկատմամբ նման զառանցային իմպրեսիոնիզմին, սակայն հարկ ենք համարում նշել, որ այդ անձը shame.am կայքի սեփականատերն է, որին պետությունը տվել է 21.000.000 դրամ գյուղատնտեսական վարկ, մինչդեռ նա զբաղվում է լրագրությամբ: Հենց այդ 21.000.000-ոց գործի առթիվ է Տ.Ուրիխանյանը պատգամավորական հետաքննություն իրականացրել, արել մի շարք բացահայտումներ և ուղարկելիրավապահ մարմիններին, իսկ ԱԺ վերջին քառօրյա նիստի ժամանակ նաև հարց ուղղել ՀՀ կառավարությանը:
Առաջարկում ենք հանրությանը համադրել վերը նշված երկու հանգամանքները և եզրակացություն անել, թե որն է պատգամավորին զրպարտելու հիմքը: Հատուկ ընդգծում ենք, որ հենց shame.am կայքն է այն միակ տիրույթը, բացիադրբեջանական կայքերից, որտեղ Հայոց կաթողիկոսի, Հայ Առաքելական Եկեղեցու, ազատամարտի հերոսների,հարգված քաղաքական գործիչների, բարերարների, 30-ից ավելի ԱԺ պատգամավորների, գործող և նախկիննախարարների, մայրաքաղաքի և այլ քաղաքապետերի, բանակի հրամանատարների և գեներալների, մշակույթի ուհասարակական գործիչների և նրանց ընտանիքների անդամների հասցեին սեռաֆիզիոլոգիական ձևակերպումներովհայհոյանքներ տեղադրում ու պատկերում նաև մոնտաժված լուսանկարներ:
Պաշտոնապես ակնկալում ենք պատկան մարմինների համարժեք գործողություններ կայքի տիրոջ գործունեությանմասով, իսկ նրա, օրերս արված, «բռնության» մասին հայտարարության առթիվ ակնկալում ենք իրավապահմարմիններից սուտ մատնության հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդված) նրան պատասխանատվությանենթարկելու գործողություն:
Իսկ այն մեր հայրենակիցներին, որոնք կարող էին հավատացած լինել Ուրիխանյանի կողմից անիրավաչափ գործողությունների իրականացմանն ու տարբեր ժամանակներում իր մասին տարածվող ստերին` առաջարկում ենք հավատալ նաև այն «լուրին», որ Ուրիխանյանը վաղաժամ մահացել է…
ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ
Առաջարկում ենք հավատալ նաև այն «լուրին», որ Ուրիխանյանը վաղաժամ մահացել է…