▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնի քննչական վարչության պետը շարունակում է պաշտոնավարել մայրիկի շնորհիվ. «ՉԻ»

«Ինչպես հայտնի է, մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներին ականատես է եղել նաեւ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ Մարատ Դուրյանը։ Վերջինս իր մեքենայով կնոջ եւ երեխայի հետ փորձել է դուրս գալ ավտոտնակից, սակայն ջավախահայերի՝ սխալ տեղում կայանած մեքենայի պատճառով չի կարողացել։ Ու երբ Կարո Կարապետյանի փեսան դուրս է եկել մեքենայից՝ գոռգոռացել հաղթանդամ  ջավախահայերի վրա ու արդյունքում ծեծի ենթարկվել, այդ ողջ ընթացքում քննչականի պետ Դուրյանը մեքենայից չի իջել։ Նա բարեհաճել է դուրս գալ միայն այն ժամանակ, երբ երկրորդ  անգամ են հենց իր մեքենայից իջեցրել ու ծեծի ենթարկել Գոռ Առաքելյանին։ Նշենք, որ ջավախահայերը քաշքշել են նաեւ քննչականի պետին, որը որպես ոստիկանության աշխատակից ներկայանալու եւ իրավիճակը հարթելու փոխարեն, փախուստի է դիմել դեպքի վայրից՝ իր հետ տանելով իր եւ Գոռի կնոջն ու երեխաներին։

Այս դեպքից հետո, «ՉԻ» տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախատել է Դուրյանին եւ ակնարկել խիստ պատժի հնարավորության մասին։ Սակայն քննչականի պետը, զգալով աղետը, դիմել է մայրիկին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանին, որպեսզի իրեն օգնի։ Ինչպես հայտնի է, Նելլի Դուրյանը համարվում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մտերիմներից, եւ հենց նրա խնդրանքով էլ քննչականի պետի՝ ոստիկանին անհարիր պահվածքը առայժմ ներվել է, եւ Դուրյանը շարունակում է աշխատել»։


Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին