Դերասան Գևորգ Գրիգորյանն իր էջում գրում է.
«Ըստ վիճակագրության վերջին երկու տարում մեր երկրում ճանապարհային կոլապս է: Վերջին երկու տարում ճանապարհների զոհերի կտրուկ աճ է գրանցվել: Ավելացած զոհերի թիվը տարեկան կազմում է ապրիլյան պատերազմի զոհերի քանակը: Այս ճանապարհային արյունալի ամենաթողությունը, որը երևում է նույնիսկ անզեն աչքով, այն գինն է, որի դիմաց պատգամավորական աթոռներին բազմած ու բոլ-բոլ պրեմյաներ ստացած մարդիկ փորձում են մոլորեցնել հասարակությանը:
Այսինքն իրենց եփած արյունոտ բորշը այսօր փորձում են իբր «ուղղել» բալային համակարգի ներդրմամբ, որը, կրկնում եմ, չի տարածվում ՀՀ-ում երթևեկող բոլոր վարորդների վրա: Ինչպես միշտ լինելու են արտոնյալներ ովքեր բալայինով վարորդականից չեն զրկվելու: Սա ես հետևողականորեն ու փաստերով կներկայացնեմ իմ էջում:
Եվ վերջում` հերոսի կեղծ պապու, Աշոտի կեղծ տատու, արագաչափերը հանելու սուտ խոստման շնորհիվ իշխանության եկածները «պայքարում» են կեղծ տեղեկատվության դեմ: Մի հատ ձյուն գար...»:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝