Մամուլում արդեն հրապարակումներ են եղել, որ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանն ազատվելու է աշխատանքից: Ըստ ասեկոսեների, նրա փոխարեն ՊՈԱԿԻ-ի տնօրեն է նշանակվելու Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը:
Լուրի իսկությունը ճշտելու համար Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Արա Թադևոսյանի հետ. վերջինս անակնկալի եկավ՝ ասելով. «Առաջին անգամ Ձեզանից եմ լսում այդ մասին»:
Նշենք, որ Արիկ Թադևոսյանը նաև ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝2006-ին, Երևանում բացված ՀՀ-ում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը: Այս կազմակերպության փոխտնօրենը Դավիթ Ալավերդյանն է, ով, համատեղության կարգով, Մեդիամաքս գործակալության գլխավոր խմբագիրն է: