Այս գարնանը հայտնի դարձավ, որ երգիչ Արա Մարտիրոսյանը նոր սիրելի ունի, ում անունը Ալլա է:
Երիտասարդ Ալլան մասնագիտությամբ բժշկուհի է`ատամնաբույժ։ Ալլան Մոսկվայից է:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Ողջ ընթացքում հետևում էինք զուգի համատեղ ճամփորդություններին, որոնք այժմ այլևս չկան:
Հետաքրքիրն այն էր, որ զույգի կապը գնում էր դեպի ամուսնություն, սակայն այս անգամ ևս`Արայի անձնական կյանքում ամեն բան հարթ չընթացավ:
Նկատել ենք, որ Արա Մարտիրոսյանն ու սիրելին բաժանվել են: Այս ամենի վառ ապացույցն է Ալլայի հրապարակած սթորիների և լուսանկարների հեռացումը, ինչպես նաև Ալլան դադարել է հետևել երգչին`ինստագրամյան էջում: Թե ինչն է պատճառը` խոստանում ենք մոտ ժամանակներում ևս բացահայտել:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արան նոր սիրելիին գերշքեղ`100.000 $ արժողության ավտոմեքենա է նվիրել։
Հավելենք նաև, որ խոսել էինք նաև Ալլայի անձնականի մասին: Արա Մարտիրոսյանի նոր սիրելին, մասնագիտությամբ բժշկուհի`ատամնաբույժ Ալլան, որդի ունի:
Նրա որդին մեծ տղա է, ով չի ապրում մայրիկի հետ Հայաստանում: Ալլայի որդին`Արմանը, արտերկրում է բնակվում, սակայն մայրիկի հետ կապը չափազանց մեծ է:
Նրանք հաճախ են միմյանց հետ ճամփորդում, իսկ Ալլային ճանաչողները նաև կփաստեն, թե որքան հաճախ են հեռախոսազանգերը մոր և որդու: Այս դեպքում`տարածությունը ավելի է մեծացրել Ալլայի և որդու կապը»: