Արա Մարտիրոսյանի նոր սիրելին, մասնագիտությամբ բժշկուհի`ատամնաբույժ Ալլան, որդի ունի:
Ալլայի որդին`Արմանը, մեծ տղա է, ով չի ապրում մայրիկի հետ Հայաստանում, արտերկրում է բնակվում, սակայն մայրիկի հետ կապը չափազանց մեծ է:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Նրանք հաճախ են միմյանց հետ ճամփորդում, իսկ Ալլային ճանաչողները նաև կփաստեն, թե որքան հաճախ են հեռախոսազանգերը մոր և որդու: Այս դեպքում`տարածությունը ավելի է մեծացրել Ալլայի և որդու կապը: Թե ինչ զարգացումներ կունենա Արա-Ալլա զույգի պատմությունը և արդյոք նրանք ևս ցանկանում են ամուսնանալ և երեխաներ ունենալ, պարզ կդառնա ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Արան նոր սիրելիին վերջերս գերշքեղ`100.000 դոլար և ավելի արժեք ունեցող ավտոմեքենա էր նվիրել»։