Պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը Ստամբուլի Բողազիչի համալսարանի կողմից արժանացել է «Պատվո դոկտորի» կոչման:
Ալբերտ Լոնգ Հոլլ սրահում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ Բողազիչի համալսարանի ռեկտոր Գյուլայ Բարբարոսօղլուն «Պատվո դոկտորի» կոչման հավաստագիրն անձամբ է հանձնել անվանի արվեստագետին: Գրում է ermenihaber.am-ը:
Ռեկտորն իր խոսքում նշել է, որ Գյուլերին այս կոչումը շնորհվում է Թուրքիայի պատմությունն ու առօրյան աշխարհին ներկայացնելու համար:
Թուրքական «Մանշեթ թիվի» լրատվական կայքի հաղորդմամբ՝ հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը, որն իր խոսքում նշել է, թե հեշտ է մեծանուն նկարչին պարգևատրելը, սակայն ամենակարևորը նրա գործերի արխիվի պահպանությունն է:
Հաղորդվում է, որ Գյուլերի աշխատանքները կցուցդրվեն Բողազիչի համալսարանում ողջ հուլիս ամսվա ընթացքում: