▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

armlur.am-ը գրում է. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որոշում է կայացրել կազմել քաղաքական ծրագիր և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արա Աբրահամյանը, հավելելով, որ այդ ծրագրով ցանկանում է նպաստել երկրի զարգացմանը:

«Այնպես չի, որ ես քնել եմ, լավ չեմ քնել և որոշել եմ այստեղ կուսակցություն բացել ու գործունեություն ծավալել: Ես այսօր պատրաստ եմ իմ հայերի համար ինչ-որ բաներ անել: Ես այնտեղ չեմ կարող հանգիստ լինել, երբ տեսնում եմ, թե երկրում ինչ է կատարվում: Ես այդպիսի փորձ ունենալով, որոշում եմ կայացրել կարճ ժամանակում կազմել մի այնպիսի ծրագիր, որը կօգնի հայերին», – հավելեց նա:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին