▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ափսո՜ս, տեսակ հեռացավ...

Կյանքից հեռացել է ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐՅԱՆԸ՝ Գյումրու «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:
Բախտավո՜ր մարդ էր...
Նրան ամեն ինչ տրված էր՝ աշխատելու և ստեղծագործելու մեծ հնարավորություն, փառք, ֆինանսական միջոցներ:
Արվեստում բոլորը չէ, որ պիտի մեծություններ լինեն, անհրաժեշտ են նաև կատարողներ:

Սեպուհ Աբգարյանի ղեկավարած նվագախմբի համերգային ծրագրերը պատրաստում էին շատ տաղանդավոր երաժիշտներ, հաճախ՝ Մելիք Մավիսակալյանը, իսկ նա համերգների ժամանակ կանգնում էր դիրիժորական վահանակի մոտ ու երբեմն անգամ չհետևելով նվագախմբի, երգչախմբի ու մենակատարների կատարումներին՝ իր արտիստիկ ներկայությունն էր հաստատում, պարում, ուրախանում...

Ուրեմն, Սեպուհ Աբգարյանի տեսակն էր ինքնատիպ, հետաքրքիր: Իսկ նման դեպքերում այլևս արհեստավարժության և երաժշտական գրագիտության մասին չենք խոսում:
Ուրեմն, ափսո՜ս, տեսակ հեռացավ...

 

Լևոն Մութաֆյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին