▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աուդիտ չի լինի, էլէներգիայի սակագինն էլ հնարավոր է՝ նվազի

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ողջունում է «Տաշիր» ընկերության կողմից ՀԷՑ-ի գնման փաստը:

«ՀԷՑ-երն ամենակարևոր սուբյեկտներից մեկն են ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում ստացվել էր այնպես, որ նախորդ ժամանակահատվածում ՀԷՑ-ը կառավարման առումով սարսափելի վիճակում էր, ինչը հանգեցրել էր նրան, որ անընդհատ ականատես էինք լինում սակագների բարձրացմանը, տարօրինակ զարգացումների՝ առանձին վաճառքների, գների սահմանումների տեսքով և այլն: Արդյունքում հասարակությունն իր դժգոհության ձայնը բարձրացրեց ու փողոց դուրս եկավ: Իշխանություններն էլ այլ ելք չունենալով ասացին, որ աուդիտ են անցկացնելու»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ արդեն անիմաստ է աուդիտի անցկացումը.

«Այս պահին մենք չենք կարող բացահայտել պատճառահետևանքային կապերը, և այդ արդյունքներով որևէ անձ պատասխանատվության չի ենթարկվելու: Մենք միայն կիմանանք, որ արդյունավետ կառավարում չի եղել, իսկ, թե ում մեղավորությամբ՝ չենք իմանա: Այսինքն՝ ուզենանք էլ, չենք կարող բացահայտել անձին կամ անձանց, ովքեր մեղավոր են»,-նկատեց Վարդան Բոստանջյանը:

Տնտեսագետը հնարավոր է համարում նույնիսկ Էլէներգիայի սակագնի նվազումը:

«Սկզբնական շրջանում մեծ ծավալի ներդրումներ են կատարվելու: Հետո կկայունանք որևէ սակագնի առումով, կլինեն դրական զարգացումներ, քանի որ ի տարբերություն նախկին սեփականատերերի, որոնք, ըստ էության, թափանցիկ չէին գործում ու մենք չէինք կարողանում տեղեկություն իմանալ, նոր սեփականատերը թափանցիկ է աշխատելու»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին