▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտրամաբանական է նախարար Արմեն Գևորգյանի պաշտոնանկությունը

Ինձ համար որքան անտրամաբանական էր Սյունիքի մարզպետի վերանշանակումը, նույնքան էլ անտրամաբանական է Տարածքային նախարար Արմեն Գևորգյանի պաշտոնանկությունը: Ըստ շրջանառվող լուրերի` նա առաջիկա օրերին կազատվի պաշտոնից`սեփական դիմումի համաձայն: Սա թերևս կառավարական հերթական անփառունակ որոշումների շղթայի շարունակությունն է:

Գևորգյանը այն հատուկենտ նախարարներից է, որի գործունեությունը հաստատ գովեստի է արժանի: Այս պարագայում հետաքրքիրն այն է, որ իշխանությունները շարունակում են ազատվել գրագետ ու կիրթ յուրայիններից`նրանց հաճախ փոխարինելով այնպիսի կադրերով, որոնց համար Լեոնարդոն դա նինջա կրիա է, իսկ Կոմիտասը`փողոց...

Գարիկ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին