Անտիսաշիկ
Պարտադիր է բոլոր նրանց համար, ովքեր տուժել են ճանապարհային արագաչափ թակարդներից, ովքեր ավտո են քշում, բայց դեռ չեն տուժել, ովքեր ուզում են ավտո քշել Հայոց երկնքի տակ, կարդացեք:
Յեսօր փորձարկել եմ Անտիսաշիկս:
Ինչ է Անտիսաշիկը: Իմ Անտիսաշիկը անդրոիդն է, գումարած էս ծրագիրը...
ՈՒրեմն.
1. 3-4 հարյուր մետրից ցույց է տալիս բոլոր արագաչափերը` դեմից եւ ետեւից, տաբլոյին գրում է սահմանված առավելագույն արագությունը:
2. Եթե արագաչափը ֆիքսած տարածքում սահմանված առավելագույն արագությունը սկսում եք գերազանցել 11 եւ ավելի կմ/ժամ արագությամբ, սկսում է ծղրտալ, մորթում է` մինչեւ արագությունդ չիջեցնես տուգանքի սահմանից: Ու դա լինում է արագաչափից 200-300 մետր առաջ, ինչը լիարժեք բավարար է արագությունը գցելու ու թուլատրելի արագությամբ անցնելու համար:
3. Էսօր 4 անգամ էլ ՃՈ ավտոների արագաչափերն է բռնել:
4. Բնակավայրերում եւ բնակավայրերից դուրս ղժղժում է, եթե սահմանաված առավելագույն արագությունը գերազանցում եք 11 եւ ավելի կմ/ժամ-ով, բայց ոչ 20-30-40 կմ/ժամ արագությունները:
5. Վատ կողմ այն է, որ վարորդը կարող է վարժվել սրա գոյությանը, եւ մի օր չունենալու դեպքում` քաշվել:
Ես հավանեցի էս տեխնոլոգիան, մանավանդ էսօր օգնեց տեսնել Օրբելու 40 կմ/ժամանոց արագաչափը` թունելից հետո:
Ինձ համար սա նորություն է` Հայաստանում, մտածում էի` ստեղ չի աշխատի, շատերն օգտագործում են վաղուց, շատերն էլ չգիտեն դեռ:
Խնդրում եմ տարածել` թող չիմացողներն իմանան:
Ամեն իրեն հարգող վարորդ պտի ջանքեր ներդնի սեփական Անտիսաշիկն ունենալու համար, մտապահեք` որտեղ Սաշիկ, ընտեղ Անտիսաշիկ: