ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր քարոզում նշում է, որ մեզ սնում են թշնամությամբ ու ատելությամբ, որպեսզի երբեք ու երբեք մենք չունենանք տեսիլքներ, երազներ, ձգտումներ, սխրանքներ, հերոսական դրվագներ, երբեք ու երբեք կոչված չլինենք քաջամարտիկ լինելու, այլ մեր կայնքը լինի փախստականներով, վախկոտներով, դասալիքներով, դավաճաններով, խաբեբություններով, խարդախներով։
«Ատելությամբ, թշնամությամբ ապրող ժողովուրդը ուրիշ բան չի կարող անել, քան հանձնվել։ Ինչի՞ն հանձնվել։ Արդյո՞ք միայն արտաքին թշնամու մասին է խոսքը։ Ոչ։ Ինչպես աղոթքն է ասում՝ չերևացող թշնամու։ Ո՞րն է դա։ Այն գաղափարաբանությունը կամ չգաղափարաբանությունը, որ մեր կյանքում կա։ Անտարբերությունն ամենամեծ մարդասպանությունն է, հայրենասպանությունն է»,- ասում է Բագրատ Սրբազանը։