▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտարբերություն, որից ծնվում է այլոց ողբերգությունը

Արտակ Կիրակոսյան, անուն, որը ծանոթ է դասական երաժշտության մասնագետներին, քանի որ 6 տարի առաջ համերգի ժամանակ, երկաթի ծանր ձողը ընկնելով նրա վրա, դարձրեց հրաշալի արվեստագետին անդամալույծ։ Եվ ահա տարիներ շարունակ, այդ վիճակում գտնվող երգիչը, որը հիմա ապրում է Բեռլինում, որոշել է սայլակի վրա նստած, մասնակցել Գերմանիայի Սուպեր Տաղանդ 2014-ի մրցանակաբաշխությանը։ Լսում ես 37 ամյա Արտակի ձայնը, կատարումը և մտածում, Տեր Աստված մինչև երբ մեր անփույթ վերաբերմունքը, ինչ որ մեկի օղիաբույր աշխատաոճը պատճառ պիտի դառնա նմանատիպ ողբերգությունների։ Երկու զավակների հայր, ամուսին, Աստված մի արասցե այդ ծանր երկաթը եթե ընկներ նրա գլխին... Արդյոք այդ անփույթ գործի պատասխանատուները խղճի խայթ զգում են գոնե այսօր, այդ դեպքից հետո, կատարված ողբերգության համար, թե... ,,վեջները,, չի։ Եվ մտածեք մեր անփութության պատճառով ինչքան այսպիսի կյանքեր են հրաժեշտ տալիս կյանքին և թե մենք, թե ուրիշներ զրկվում են մեր տաղանդավոր զավակներից, իսկ չծնված մունկները իրենց այդպես էլ չհայրացած հայրերից։ Մի օր, Ֆրանսիայում ապրած տարիներին, մի ֆրանսացի ինձ ասաց. ,,կյանքում զգուշ եղիր անտարբերությունից, որը ծնում է բազում ողբերգություններ,,։ Մեր կյանքում մեր բազում ցավերի պատճառը հենց մեր անտարբերությունն է... Նույնիսկ մեր այս օրերի այս ծանր կացության արդյունքը նույն ինքը՝ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ-ից է։ Լսեք Արտակին և հիացեք։

 

Կոմիտաս Վարդապետ Հովնանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին