Ճարտարապետ Արտակ Ղուլյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, թե ինչպես են քանդում ԿԳՆ նախկին շենքը:
«Անտարբեր ենք բացահայտ հանցագործության նկատմամբ»,-նշում է ճարտարապետը՝ կոչ անելով դուրս գալ և շենքը պաշտպանելու վերջին փորձը կատարել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր հետևյալը. «Պարզաբանում: Նախկին կրթության և գիտության նախարարության շենքը կառուցվել է 1950 ականների վերջում, չի հանդիսանում պատմության և մշակույթի անշարժ հուշարձան և հետևաբար՝ քանդման թույլտվության հետ ՀՀ մշակույթի նախարարությունն առնչություն չունի»: