Օգոստոսի 5-ին ազատ արձակված, «Սասնա ծռերին» աջակցող «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Վերջապես իմ՝ անսահման համբերությունը այսօր սպառվեց…
Ուրեմն լսեք!
Այլևս ոչ մեկի մտքով թող չանցնի ինձ հորդորել կամ խորհուրդ տալ՝
- բա քեզ պետք է՞ր…,
- բա դու մեղք չե՞ս…,
- բա դու չգիտեի՞ր, որ… և այլն (մանիր-մանիր իմ ճախարակ մոտիվներով):
Վստահ պատասխանում եմ.
- իհարկե գիտեմ, հեչ էլ մեղք չեմ, ու ինձ այս ամենը շատ էլ պետք է,
որովհետև՝
- Ինքս ինձ հարգում եմ,
- ինձ կհարգեր և եղբայրս, և հայրս և պապս,
- ինձ հարգում են կինս, զավակներս, վաղը՝ նաև թոռներս…
Եվ վերջապես, ով ուզում է, թող շարունակի սողալ, անգամ գետնի վրա փորձի սկած լողալ… Եվ ինձ մի համոզեք, որ դա ամենահարմար ապրելու ձևն է:
Извините - погорячился !
Անսահման համբերությունս այսօր սպառվեց…Եղիշե Պետրոսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet