▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անուշիկ Ալավերդյանը աղջիկ է ունենալու

Aysor.am-ը գրում է, որ վերջերս հայտնի դարձավ, որ երգչուհի Անուշիկ Ալավերդյանը և Կարեն Մամիկոնյանը աշնանը սպասում են իրենց առաջնեկին: Երիտասարդ ամուսիններն արդեն գիտեն փոքրիկի սեռը: «Փոքրիկը լույս աշխարհ կգա հոկտեմբեր ամսին: Ճիշտ է, ամուսնուս ծնունդը հոկտեմբերի վերջին է, բայց մենք այդքան երկար «չենք նախատեսել» սպասել…Արդեն գիտենք, որ մեր առաջնեկն աղջիկ է լինելու: Անուն դեռ չենք որոշել, բայց չեմ կարծում, որ նրան տատիկներից որևէ մեկի անունը կտանք: Հավանաբար, մոտ օրերս կորոշենք` ինչպես նրան կոչել»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգչուհին:

Ապագա մայրիկը սնահավատ չէ և արդեն իսկ հարստացնում է փոքրիկի զգեստապահարանը: Ի դեպ, ապագա հայրիկին` ծնող դառնալու լուրի մասին  երգչուհին ակնարկել է մակական հագուստների միջոցով:

Մայրիկները միշտ էլ սիրով սպասում են արու, հայրիկները` աղջիկ զավակներին. «Ճիշտն ասած` ես շատ էի երազում աղջիկ ունենալ, և երբ սեռն իմացա` ուրախությունս կրկնապատկվեց: Բայց ամուսնուս համար տարբերություն չկա: Նա, ընդհանրապես, երեխա շատ-շատ է սիրում»:

Հղիությունը երգչուհուն առավել ոգևորել է, ստեղծագործական նոր շունչ հաղորդել. «Օրեր առաջ նոր տեսահոլովակ եմ նկարահանել «Շնորհակալ եմ» երգի հիման վրա: Երգի բառերը գրել է Էրիկը, երաժշտությունը` Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորել է Հայկոն: Երգն իմ ընկերների կողմից գրվել է հատուկ մեկ նպատակով. այն իմ հարսանեկան երգն է` նվիրված ամուսնուս: Ձայնագրվել եմ հարսանիքից ընդամենը 3 օր առաջ և առաջին անգամ կատարել եմ հարսանիքիս ժամանակ: Ամեն ինչ նույնիսկ իմ պատկերացրածից լավ ստացվեց: Այժմ ռեժիսոր Արտյոմ Աբովյանի հետ շատ բարի ու գեղեցիկ տեսահոլովակ ենք նկարահանել: Չեմ ցանկանա տեսահոլովակի մասին շատ մանրամասնել, քանի որ նրա վրա աշխատելու շատ բան կա: Դեռևս տեսահոլովակն ամբողջովին պատրաստ չէ, մոնտաժային աշխատանքներն են կատարվում»:

Տեսահոլովակի պրեմիերան կկայանա հունիս կամ հուլիս ամսին: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե արդյոք «շնորհակալ» լինելու զգացողությունը պահպանվում է նաև ամուսնությունից հետո: «Իմ ամուսինն այն մարդն է, ով բոլոր հարցերում ինձ օգնում է, կողքիս է: Իմ կյանքն ու գործունեությունն առանց իրեն չեմ պատկերացնում»,-ժպիտով խոստովանեց նա:

Հղիության ընթացքում Անուշիկ Ալավերդյանը կշարունակի համերգային ծրագրերով ներկայանալ. «Հունիսկ ամսին ծրագրված շատ համերգներ ունենք մեր բենդով: Չգիտեմ, թե հետագայում մեր համերգներն ինչ հաճախականությամբ կշարունակվեն: Բնականաբար, վերջին ամսին գործունեությունս մի փոքր կնվազի»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին