«ՀՀ իշխանություններն ակտիվորեն լծված են ՀՀ դիվանագիտական կորպուսի փոփոխություններին: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Հայաստանի համար կենսական և առանցքային նշանակություն ունեցող բոլոր երկրներում դեսպան նշանակելու համար քննարկվում են ոչ թե դիվանագիտական, այլ քաղաքական կադրեր՝ ստվերում թողնելով բազմաթիվ փորձառու դիվանագետների:
Իշխանական շրջանակներից հասած տեղեկությունների համաձայն, ի թիվս արդեն իսկ մամուլում քննարկվող փոփոխությունների, իշխանությունը նախատեսում է դեսպան նշանակել նաև Միացյալ Թագավորությունում:
168.am-ն է գրում, նշելով, որ աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, այս օրերին մեդիա տիրույթում իր տարօրինակ հայտարարություններով մեծ իրարանցում առաջացրած Անուշ Բեղլոյանի թեկնածությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում դեսպանի պաշտոնում: Կայքը այս տեղեկությունները պաշտոնապես հաստատելու կամ հերքելու նպատակով դիմել է ՀՀ ԱԳՆ խոսնակին, ում պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:
Հիշեցնենք, որ ըստ էության այս պաշտոնը թափուր է դեսպան Արման Կիրակոսյանի մահվանից հետո՝ 2019 թվականի հուլիսից, իսկ դեսպանի գործառույթներն իրականացնում է ժամանակավոր հավատարմատարը»:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝