▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անում են նույն սխալներն ու իրենց անգործության մեջ մեղադրում ուրիշին… Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Ամենաանհամբերն էի` սովորեցի սպասել: Վազքի ու անդադար գործի մեջ` սովորեցի կանգնել. շունչ առնել, շունչ տալ...

Աղմուկի մեջ սովորեցի լսել...աննկատ թվացող մանրուքն անգամ, որն ուրիշի համար կարևորագույնն է, իսկ մեզ համար հաճախ նույնիսկ չնկատելու աստիճան մանր

Սովորեցի սիրել, երբ աշխարհն ասես սիրո դեմ էր և է՛ պտտվում, իսկ քաոսը դառնում մարդու օրակարգը. սովորեցի ներդաշնակ լինել ինքս ինձ հետ ու նույնիսկ այն քաոսի, որից պարզվում է հնարավոր է քամել և սեր, և ստեղծագործություն և կյանք: Միայն թե կամք է պետք ու... չհոգնել:

Ես սովորեցի չհոգնել, որքան էլ տարբեր մարդիկ անում են նույն սխալներն ու իրենց անգործության մեջ մեղադրում ուրիշին... սովորեցի չհոգնել ու վերջապես ապրել: Տարօրինակ է. որքան կարճում է ժամանակը` մեզ տրված կյանքի չափաբաժինը, այնքան ավելի մեծ սիրով ու ագահությամբ ենք սկսում ապրել

Ես ուշ, բայց սովորեցի ապրել ամեն վայրկյանն ու պահը զգալով, գնահատելով ու իմ` սիրելի մարդկանց մեջ սիրով տարրալուծվելով: Սերերի շաղախից նոր սերեր են ծնվում, նոր երգեր, նոր կյանքեր ու նորացած սրտեր... Ես սովորեցի չհուսահատվել, որովհետև կյանքի բանաձևումի մեջ այդ միավորը միշտ ու միայն վնասում է: Ապրել` կնաշանակի չհուսահատվել. չհոգնել. չկազմաքանդվել. սիրել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին