esyes.am-ը գրում է, որ ընթերցողները պարբերաբար խնդրում են ճշտել, թե Աննա Խաչատրյանի՝ առաջիկա ամուսնության մասին լուրերը համապատասխանու՞մ են իրականությանը: Որոշ ընթերցողներ նույնիսկ պնդում են, որ Աննային հաճախ են տեսնում մի տղամարդու ընկերակցությամբ, ով էլ նրա զուգընկերն է:
Հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ ինքն ընտրյալ ունի, և նրանք պատրաստվում են առաջիկայում օրինականացնել հարաբերությունները, Աննան հետևյալ պատասխանն է տվել. «Շատ լավն էր ... Չէ, նման բան չկա»: Իսկ երբ Աննային ասել են, որ ընթերցողները պնդում են, թե նրան տեսել են ընտրյալի ուղեկցությամբ, երգչուհին ասել է. «Ցավոք սրտի, նման բան չկա: Վատ չէր լինի, եթե լիներ, սակայն չկա»: