Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Գեղարքունիքի մարզպետի համար կրթվելը միշտ էլ նորաձև է
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում գրել է, որ «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում այսօր հերթական հանդիպումն է կայացել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում։ Հանդիպման մասնակից, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի համար կրթվելը միշտ էլ նորաձև է,Կարեն Սարգսյանը, իսկապես ,կրթվելու կարիք ունի, որովհետեւ 2016թ․-ին ընդունվել եւ մինչեւ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժնում»։