▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը խաշի է հրավիրու՞մ լրագրողներին

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Կրթությունը նորաձեւ» է արշավի շրջանակներում Աննա Հակոբյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում է կառավարական ամառանոց։ «Բարև Ձեզ: Տիկին Աննա Հակոբյանի անունից, դեկտեմբերի 26-ին սիրով հրավիրում ենք ձեզ #կրթվելընորաձևէ արշավի հանդիպում-քննարկմանը: Ձեր կայքից հրավիրվում են երկու անձ՝ մեկ քաղաքական լրագրող և մեկ խմբագիր: Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ: Վայրը՝ կառավարական ամառանոց (Ձորափի 74): Խնդրում եմ նշված վայրում լինել առավոտյան ժամը 8:50 և ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

Խնդրում եմ հաստատել ձեր մասնակցությունը մինչև դեկտեմբերի 23-ը»,-այսպիսի բովանդակությամբ հրավեր-նամակ է ստացել «Հրապարակ»-ի խմբագրությունը։ Մենք տեղեկացանք, որ շատ մեծ ցանկ է կազմվել` հայտնի ու անհայտ, իշխանական ու ոչ իշխանական լրատվամիջոցներից կազմված: Տիկին Աննան, հավանաբար, իսկապես քարոզարշավ է իրականացնում և լրագրողների հետ որոշել է բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Բայց ինչու 8:50, գուցե խաշի՞ սեղան է գցել: Այդ ժամին Հայաստանում սովորաբար խաշ են ուտում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին