▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը ռոմանտիկ միջավայրում ֆուտբոլ է նայում․ Համացանցի արձագանքը

Օգտատերերը քննարկում են Աննա Հակոբյանի կողմից համացանցում տեղադրված վերջին տեսանյութը։

«Պապս կասեր ` ՉՏԵԶ ԳՅՈՌՄԱՄԻՇ․Էս կնոջը հոգի չկա...»,-գրել է իշխանական նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Մոմեր, բազմոց և 22 վազվզող արու: Ի՞նչ է այս ոտքը ոտքին գցած անծանոթուհու մտքին»,-արձագանքել է Միկա Մարգարյանը:

«Ես ասել եմ այս ընտանիքը մեր ազգի միակ թշնամին է ...Թե բա ռուսը չփրկեց, Եվրոպան չխոսեց....Մենք տան մեջ թշնամի ենք տաքացրել ու դեռ ուրիշների վրա մունաթ ենք գալիս»-գրում է Արմինե Մելքոնյանը։

«Մինչ Արցախում վիճակն օրհասական է, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, ձմռան ցրտին մարդիկ մնացել են առանց գազ, շուտով պարենային մթերքների դեֆիցիտ առաջ կգա, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ընդգծված ակտիվություն է շարունակում ցուցաբերել սոցցանցում՝ ցուցադրելով իրենց իշխանական փափուկ կյանքը:

Այս անգամ տիկինը ինստագրամյան միկրոբլոգում   լուսանկար է հրապարակել, որտեղ ոտքը ոտքին գցած, ռոմանտիկ միջավայրում երեկվա ֆուտբոլային խաղն է վայելում»,-Հրապարակ․am-ն է գրում: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին