«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկությունների համաձայն` ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանի որդին` Ռոբերտը, երեկ նշանադրվել է: Ըստ մեր աղբյուրի` նշանադրությունը տեղի է ունեցել Իջևան քաղաքի ռեստորաններից մեկում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` նշանադրությանը հրավիրված չեն եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ներկա է եղել նշանադրության արարողությանը:
Մեր աղբյուրը նաև հավելեց, որ Ղազարյանի ընտանիքը օգոստոսի 20-ից հետո պատրաստվում է ամուսնացնել ընտանիքի ավագ դստերը` Մանեին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: