ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Ազգային պատկերասրահից.․․ «Կիրակի։ Այվազովսկի։ Երեւան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: Արձագանքելով այս հրապարակմանը՝ Էդգար Ղազարյանը գրել է․ Սիրելի հայրենակիցներ։ Շարունակեք զոհվել, զրկանքներ կրել կամ տուժել այս մահաբեր, չարագործ, գարշելի և անդուր պատուհասների համար կամ միացեք այս ցինիկ թալանչիներին մեր հանրային կյանքից դուրս շպրտելու պայքարին։ Հ.Գ.1. Նույնը օրը, երբ Եռաբլուր փառքի պանթեոնում տեղի է ունեցել երկու հայ զինծառայողների հուղարկավորությունը, որին անգամ ոչ մի պաշտոնյա չի մասնակցել, նրանց մահվան համար պատասխանատուները ցուցադրական ցինիզմով լուսանկարներ են հրապարակում իրենց զվարճանքներից։ Հ.Գ.2. Հանրահավաքը կկայանա հուլիսի 5-ին, ժամը 19:00-ից Հանրապետության հրապարակում։ Դիտեք նաև՝ |
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Ազգային պատկերասրահից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet