▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը ջազային համերգի է հրավիրել պատերազմում անմահացածների ընտանիքներին

Աննա Հակոբյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ 

Մեր բոլոր ծափահարություններն ուղղված են ձեզ՝ այսօր եւ ընդմիշտ։ Մեր բոլոր ուրախ պահերը ձեր շնորհիվ եւ ձեզնով են։ Դուք մեր ժպիտի մեջ եք, մեր ծիծաղ, մեր լսած երաժշտության, եւ մեր պարերի։ Դուք մեր սիրո մեջ եք, եւ մեր երջանկության։

Այսօր երեկոյան մեր ընտանեկան օջախների հուզումնալից վայրկյանների, մեր սպասումի, ապագայի նկատմամբ մեր հավատի հենասյունը դուք եք։ Դուք, որ եւ չկաք եւ ամենուր եք։

Մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ շնորհակալ ենք եւ մենք ձեզ պարտք ենք։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին