ԵԽԽՎ-ում` ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնած անմոռուկներով ակցիան այսօր շարունակվել է:
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին ընդառաջ հայ պատվիրակները բաժանել են անմոռուկներով խորհրդանշական հուշանվերներ` այդ թվում թուրք և ադրբեջանցի պատգամավորներին։
Իսկ այսօր` Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանը Հայոց Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկներով փողկապներ են կապում ԵԽԽՎ ներկայացուցիչներին և վզկապներ հանձնում ԵԽԽՎ կին պատգամավորներին: